Բոլոր գերիներին հետ ենք բերելու, անխտիր. Արայիկ Հարությունյան
25/12/2020 12:16

Բոլոր գերիներին հետ ենք բերելու, անխտիր. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ ադրբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։

«Բոլոր գերիներին բերելու ենք, բոլորին, անխտիր», - Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ չի կարող նշել, թե ինչ ժամանակահատվածում, բայց պետք է վստահ լինեն՝ բոլորը կվերադառնան։