26/12/2020 15:12
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են Ղարաբաղի իրավիճակը
Տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Կողմերը շարունակել են մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանը`Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում», - հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից: