28/12/2020 14:03
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում կատարվող վճարումները կավելանան. Նախագիծն ԱԺ-ում է
ՀՀ Ազգային ժողովում քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Նախագծով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:
Մինչեւ 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչեւ 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչեւ 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15 000 դրամ |
Մինչեւ 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
1 200 001-ից մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 36 000 դրամ |
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 66 000 դրամ |
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 102 000 դրամ |
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 180 000 դրամ |