28/12/2020 18:08
Պայմանագրային հիմունքներով նոր զորամասեր կձևավորվեն. Վիտալի Բալասանյանն Ասկերանում աշխատանքային հանդիպում է անցկացրել
Դեկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերան շրջկենտրոնում անց է կացրել աշխատանքային հանդիպում՝ նվիրված շրջանում պայմանագրային հիմունքներով զորամասերի ձևավորման կազմակերպական հարցերին։
Ինչպես հաղորդում են Արցախպրեսից, հանդիպմանը, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարությունը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային մարմինների պատասխանատուները և շրջանի համայնքների ղեկավարները, քննարկվել է խնդրո առարկային վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համայնքների բնակչության շրջանում իրականացվելիք նախապատրաստական աշխատանքներին՝ համապատասխան զորամասերն արդեն մոտ ապագայում կազմավորելու նպատակով։
Առաջիկա օրերին նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում է անցկացնել նաև մյուս շրջաններում։