28/12/2020 18:36
Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. Աննա Կոստանյան
Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը, այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը։
«Զոհվածին Երևանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում»։ Իսկ հիմա պարզվում է՝ չեն կարողանում գտնել այն դատաբժշկին, ով իրականցրել է դիահերձում, որի տված արձանագրության հիման վրա պիտի հարուցվեր քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում և մահվան բյուրոյում տրվեր վկայական։
«Թաղման բյուրոներում ԱԱԾ-ն նստած հսկում է, որ հանկարծ ոչ ոք թիվ չներկայացնի։ Հիմա նաև մարդկանց թաղում են, բայց չեն տալիս մահվան վկայականը», - ասել էր Միքայել Մինասյանը։