Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ. Դավիթ Հարությունյանի բաց նամակը ոստիկանապետին

30/12/2020 11:55

Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ. Դավիթ Հարությունյանի բաց նամակը ոստիկանապետին


Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակ է հրապարակել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գնդապետ Վահե Ղազարյանին.

Վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Դրանց վերլուծությունը ի ցույց է դնում, որ դրանք ապօրինի են իրականացվում, ինչի մասին թերևս Դուք տեղյակ չեք: Իսկ քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ստիպված եմ բաց նամակով տեղեկացնել Ձեզ խնդրո առարկա իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին: Վստահ եմ, որ Դուք կգտնեք այս նամակի բովանդակությունը Ձեր ենթակայության ներքո գործող ոստիկանության ծառայողներին հասանելի դարձնելու լավագույն ձևը:

Վարչական ձերբակալման դեպքերը և կարգը սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ ՎԻՎՕ):

Վարչական ձերբակալման նպատակները նախատեսված են ՎԻՎՕ-ի 259-րդ հոդվածով, ըստ որի՝ «ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`

1) ոստիկանությունը` մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում»:

Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին, ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը (ՎԻՎՕ 260-րդ հոդվածի 1-ին մաս):

Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ (ՎԻՎՕ   262-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական ձերբակալումն անձին ազատությունից զրկելու, թեև կարճաժամկետ, բայց ինքնուրույն միջոց է։ Իսկ դա նշանակում է, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որևէ մեկին:

Վերջիններիս համադրումը վարչական ձերբակալման նպատակների հետ թույլ է տալիս հանգել միանշանակ եզրակացության, որ կիրառելի կարող է լինել միայն Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` անձնական ազատությունից զրկելը օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Դա իր հերթին նշանակում է, որ իրավաչափ նպատակն առկա կարող է լինել միայն այն դեպքում, երբ՝

ա. օրենքով սահմանված է անձի համար որոշակի պարտականություն, (որոշակիության սկզբունք),

բ. անձը կամովին չի կատարում այդ պարտականությունը,

գ. վարչական ձերբակալումը այդ պարտականության կատարումը ապահովելու պիտանի միջոց է, այսինքն՝ վարչական ձերբակալմամբ ապահովվում է այդ պարտականության կատարումը:

Միաժամանակ, վարչական ձերբակալումը  պետք է բավարարի Սահմանադրության 78-րդ հոդվածում որպես անմիջականորեն գործող նորմ ամրագրված համաչափության սկզբունքի պահանջներին, ինչը ենթադրում է, որ այն պետք է բավարարի ևս երկու լրացուցիչ պայմանի`

դ․ վարչական ձերբակալումը հետապնվող նպատակին հասնելուն ուղղված անհրաժեշտ միջոց է, այսինքն՝ առկա չէ խնդրո առարկա պարտականության կատարմանը հասնելու ավելի մեղմ, նույնպիսի արդյունավետ միջոց,  և

ե․ անձի ազատության հիմնական իրավունքին վարչական ձերբակալմամբ պատճառվող վնասը պետք է համապատասխանի հետապնվող նպատակի նշանակությանը:

Բոլոր մյուս պարագաներում ՎԻՎՕ-ի կարգավորումների այլ կերպ մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են Սահմանադրության առնվազն 27-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին, որոնց հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության անմիջական պարտականություններն են՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուղղակի պահանջով:

Հարկ է նշել, որ ՎԻՎՕ-ի վերոշարադրյալ իրավակարգավորումների առանձին դրույթներ Սահմանադրական դատարանի 2012թ. նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ արդեն իսկ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Ի դեպ, վարչական ձերբակալության լեգիտիմության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող վերոհիշյալ պայմանները ամբողջովին համահունչ են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-բ կետի դատական մեկնաբանություններին: Մասնավորապես, Lawless v. Ireland և Ciulla v. Italy գործերով անդրադարձ է կատարվել որոշակիության սկզբունքին՝ նշելով, որ երբ իշխանությունները ազատությունից զրկելիս հիմնվում են ընդհանուր նորմերի խախտումների վրա, խախտվում է որոշակիության սկզբունքը: Իսկ McVeigh and others v. The United Kingdom գործով անդրադարձ է կատարվել համաչափության սկզբունքին, նշելով` որ «օրենքով սահմանված պարտականության կատարման նպատակով» բառերը մեկնաբանելիս «պետք է հաշվի առնվի... պարտավորության բնույթը: Անհրաժեշտ է դիտարկել՝ արդյո՞ք դրա կատարումն անհապաղ անհրաժեշտություն է, և արդյո՞ք հանգամանքներն այդպիսին են, որ գործնականում չկա դրանց կատարման ապահովման այլ ողջամիտ միջոց»:

Այսպիսով` Սահմանադրությունից և ՄԻԵԿ-ից չբխող յուրաքանչյուր վարչական ձերբակալում վերածվում է անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման և կարող է դառնալ դատական բողոքարկման առարկա՝ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 69-րդ հոդվածների հիմքով: Այն կարող է նաև հիմք դառնալ ապօրինի ձերբակալում իրականացնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև նշված գործողությունները չկանխող պաշտոնատար անձանց  քրեական օրենսգրքի համապատասխանաբար 309-րդ և 308-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու համար:

Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել նաև Սահամանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով որպես հիմնական իրավունք նախատեսված  պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունը իր ներկա գործելաոճով հիմքեր է ստեղծում, որ ապօրինի վարչական ձերբակալության ենթարկվածները պետության դեմ գույքային և ոչ գույքային վնասների հատուցման զանգվածային պահանջներ ներկայացնեն:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը 28/03/2024 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս 28/03/2024 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է 28/03/2024 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է 28/03/2024 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին 28/03/2024 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին 28/03/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» 28/03/2024 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում 28/03/2024 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը