30/12/2020 12:49
Հերթափոխի մեկնող զինծառայողների հետ անցկացվել է շարային ստուգատես
Մարտական հերթապահության հերթափոխից առաջ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվել է շարային ստուգատես:
Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, մարտական փաստաթղթերի առկայությունը:
Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստացել համապատասխան առաջադրանքները։