44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

04/01/2021 16:20

44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնական օրերի ավարտին հոդված է գրել ղարաբաղյան վերջին պատերազմի ծագման, պարտության, հետևանքների մասին:

Փաշինյանի հոդվածը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետեւյալն է. ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար:

Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձեւով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիեւը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիեւը տվել է այդ հարցի պատասխանը. նախեւառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել եւ սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում եւ սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:

Սիրիայում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եւ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է եւ որքան էլ գերտերություն, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:

Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից եւ ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն եւ նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ եւ ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաեւ Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են եւ նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, եւ նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ եւ ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որեւէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը:

հանձնվե՞լ, թե չհանձնվել

Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունը ունի մի քանի նշանային կետեր. առաջինը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունը աշխարհում, հաջորդը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցը աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից:

Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: Ոչ այս փաստի բերումով, իհարկե, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ եւ անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը:

Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր եւ գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:

Այդ ելույթի թեզերը հետեւյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետեւ Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, եւ հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության եւ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենեւին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Այս բոլոր կետերն ունեին սկզբունքային նշանակություն: Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից եւ բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետեւ հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: Եւ հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ:

90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ եւ աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն ի դեպ, կարելի էր եւ թույլ չտալ: Այն ժամանակ, այո, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից եւ նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի եւ Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետեւ «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող:

Նաեւ այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց...

Պակաս կարեւոր չէր նաեւ Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, կազանյան մերժումով, Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռեւս գոյություն ունեին, եւ Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձեւ են, այլ անհասկանալի ինչ-որ բան:

Եւ հաջորդը՝ հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձեւով, հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եւ հենց այստեղ էր ձախողումը, որովհետեւ պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով եւ ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ եւ բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը:

խելամտության կանխավարկած

Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» եւ արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաեւ 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմու՞մ: Այս փաստարկը, իհարկե, կար:

Բայց 2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, եւ մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլեւ մարտական դիրքում եւ մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային եւ սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչեւ հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում:

Ի դեպ, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը այն միակ անփոփոխ գործոնն էր, որ գոյություն ուներ վերջին 15 տարվա ընթացքում: Հայատյացությունը, Ղարաբաղն աներկբա ադրբեջանական համարելը, զենքի ուժով հարցը լուծելու շարունակական քարոզչությունը հասել էին գագաթնակետին:

Նույնիսկ այս պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում էր, այնքանով որքանով թույլ էր տալիս կորոնավիրուսի համավարակը: ԱԳ նախարարը անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց ըստ էության Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ, հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակը առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:

Եթե մենք ասեինք համաձայն ենք, պատերազմը իհարկե կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաեւ կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ Ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլեւ այդ օրերին չլսեցի որեւէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել:

Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում եւ ուրեմն՝ վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։

Ճիշտ փաստարկ է, եւ իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետեւանքների։ Եւ ուրեմն, որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետեւանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետեւանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը։

Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետեւ Ղուբաթլուի շրջանը Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչեւ Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար:

Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր եւ անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։

Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետեւ մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից եւ կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որեւէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որեւէ կոնկրետ արդյունք ապահովելու համար:

Հոդվածի մինչ այս շարադրված տրամաբանությանը հայտնի այլ հայտնի «հակափաստարկներ» էլ կան: Ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար եւ պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին եւ դրանից հետո: Սա ընդհանրապես ցինիզմի գագաթնակետն է:

Այսինքն՝ Ռուսաստանը եւ մյուս համանախագահները իրենց առաջարկած պլանից հրաժարվելու՞ էին, համանախագահներն էլ համաձայնվելու էին ի հեճուկս Ադրբեջանի Ղարաբաղի անկախությունը ճանաչե՞լ: Եւ կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր եւ սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համա՞ր: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչու՞ պիտի Ադրբեջանը 2018 կամ 20 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին:

Մեկ ուրիշ ցնցող մեղադրանք էլ ի հայտ եկավ վերջին շրջանում, թե ես իմ հայտարարություններով Ադրբեջանին զրկել եմ բանակցություններով արդյունքի հասնելու որեւէ հույսից, ինչով պատերազմը դարձրել եմ անխուսափելի: Խնդրում եմ ուշադիր կարդացեք այս միտքը: Ուրեմն՝ ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով:

Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակը Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ փաստորեն Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով ԼՂ հարցը իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը»:

վերջաբան

Ըստ էության սա պատմության այն հատվածն էր, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով: Բայց իհարկե, կարեւոր է խոսակցությունը պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների եւ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Արցախի ապագայի մասին: Ըստ անհրաժեշտության՝ այդ թեմաներին անդրադարձ կրկին կունենամ: Եթե պարզվի, որ հոդվածը դեռ ընդունելի ժանր է մեր հանրության համար, հնարավոր է նաեւ հենց հոդվածների տեսքով: Ժամանակը ցույց կտա: Հասկանում եմ նաեւ, որ այս հոդվածը հիասթափեցնող է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անցյալի շուրջ քննարկումներից եւ ուզում են տեսնել ապագան: Բայց մոտիկ ու ոչ այնքան մոտիկ անցյալի մասին այսպիսի խոսակցությունը կարեւոր է ապագայի շուրջ լիաթոք խոսակցություն սկսելու համար», - գրել է Փաշինյանը:

Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը