07/01/2021 14:46
Վարչապետի ելույթների մի մասը կատարվում է ուժի սպառնալիքի ազդեցության ներքո. Լևոն Գևորգյան
Վարչապետի մի շարք ելույթներից առնվազն կարելի է հանգել այն եզրահանգման, որ դրանց մի մասը կատարվում է ուժի սպառնալիքի ազդեցության ներքո, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։
«Կան նաև իրավական այլ հնարքներ այդ հայտարարությունների իրավական հետևանքները չեզոքացնելու համար, վախենամ, եթե դրանց մասին խոսեմ, գիտական ոլորտից շեղվենք քաղաքականի», - ասաց նա։
Ավելի վաղ Լևոն Գևորգյանն ընդգծել էր՝ «հայտարարությունը, թե Սյունիքից ոչ մի սանտիմետր չի զիջվել, կարող է ունենալ իրավական հետևանք»։