07/01/2021 16:12
Եթե դատախազությունն ու ՀՔԾ-ն գործեին օրենքով, Շուռնուխն Ադրբեջանին հանձնած չէինք լինի. Արթուր Ղազինյան
Հայաստանում իրավական կարգը փլուզված է, որի հետևանքով տեղի է ունեցել պետական կարգի փլուզում, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:
«Դատախազությունը չի կարող հասկանալ, չեն կարողանում պատկերացնել, որ կարող է իրենց ղեկավարին ձերբակալելու որոշում կայացնել: Մի մարդու, ումից ստանում են ցուցումներ և հրահանգներ: Դրա մասին խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով նշեց՝ խնդրել է դատախազությանը, որ չխոչընդոտեն», - ասաց նա:
Ղազինյանը նաև նկատեց, որ եթե դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը գործեին օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, Շուռնուխն Ադրբեջանին հանձնած չէինք լինի: