07/01/2021 15:39
ՀՀ վարչապետի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմ՝ պետական դավաճանություն. Փաստաբան (Տեսանյութ)
Փաստաբան Արմինե Ֆանյանն ասում է, որ մի քանի փաստաբաններով կարծում են՝ պետք է քրեական գործ հարուցվի և իրականացվի քրեական հետապնդում բոլոր պատասախանատու անձնաց նկատմամբ, ովքեր պատերազմական այս օրերին պարտավոր էին գործել առավել զգոն ու կանոնակարգված, ինչը չի արվել:
«Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նա նշեց, որ պետական դավաճանության մասին իրենց հաղորդման հիմքում մի շարք փաստական հանգամանքներ են դրել, որոնք գնահատելով, գտել են՝ ՀՀ վարչապետի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմ, այսինքն՝ պետական դավաճանություն:
«Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով, թշնամուն ցուցաբերել է օգնություն», - ասաց Ֆանյանը՝ թվարկելով վարչապետի իրականարած գործողությունները:
Նա նաև ընդգծեց, որ վարչապետը որոշակի տեղեկատվություն է հրապարակայնացրել ուղիղ եթերներում, որը ենթակա չէր հրապակման: