07/01/2021 13:25
Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարն ընդգծված չի եղել. Իրավապաշտպան
Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարն ընդգծված չի եղել, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները մեծապես ապավինել են քաղաքական լուծումների, մինչդեռ, Ադրբեջանը ցանկացած գնով նսեմացնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։
«Որքանով էր ուժի գործադրումը իրավաչափ, դեռևս պատասխանները տրված չեն, մինչդեռ այդ հարցը մեծ նշանակություն ունի նոյեմբերի 9-ի պայմանագրի իրավաչափությունը գնահատելիս», - ասաց նա։