07/01/2021 18:00
Պետք է վերականգնվի կայունությունը, նոր մտածենք ռեֆորմների մասին. Ռուբեն Մելիքյան
Այս պահին չպետք է երկարաժամկետ միտումով ռեֆորմների գնանք, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այսօր 4 ինստիտուտ կա, որոնք մի փոքր պահում են մեր պետականության բեկորները՝ դատարաններ, ՄԻՊ ինստիտուտ, ՏԻ որոշ մարմիններ, հատկապես՝ Սյունիքի մարզում. և պետությունից դուրս որպես լրջագույն հանրային ինստիտուտ Հայ առաքելական եկեղեցին:
«Այս ինստիտուտների նկատմամբ ցանկացած միջամտություն, ագամ եթե բարի նպատակներով է փաթեթավորված, այս պահին անընդունելի է, որովհետև այս պահին պետկանություն փրկելու խնդիր ունենք», - ասաց իրավապաշտպանն՝ ավելացնելով, որ պետք է վերականգնվի կայունությունը, նոր մտածենք ռեֆորմների մասին: