11/01/2021 12:29
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Վրաստանի «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից:
«Ես որոշում եմ կայացրել ընդմիշտ լքել կուսակցությունը և ամբողջությամբ հեռանալ դրա ղեկավարումից: Ես լքում եմ և՛ կուսակցության նախագահի պաշտոնը, և՛ կուսակցությունը, և վերադառնում սովորական կյանքին, ինչպես դա եղավ մինչ 2011 թվականը (կուսակցության հիմնադրման օրը», - ասվում է Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանք» կայքում երկուշաբթի հրապարակված նամակում: