11/01/2021 18:17
Մերձմոսկվայում բեռնատարը բախվել է ռազմական չորս ավտոբուսի (Տեսանյութ)
Մերձմոսկվայում բախվել են բեռնատարն ու ռազմական չորս ավտոբուսները, РИА Новости-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Կրասնոգորսկում M-9 «Բալթիա» դաշնային մայրուղում՝ Գլուխովո գյուղի շրջադարձին:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: