11/01/2021 19:18
Փաշինյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, չլուծված է մնում Ղարաբաղի կարգավիճակը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, այս հակամարտությունը դեռ լուծված չէ», - ասել է Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:
Ըստ նրա՝ հաջողվել է ապահովել հրադադարի ռեժիմ, բայց դեռ շատ հարցեր կան, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է:
«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասել է Փաշինյանը: