11/01/2021 11:48
Վթար՝ Ոսկետափ-Վեդի ճանապարհին. վարորդները մահացել են
Հունվարի 10-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսվել:
«Մերսեդեսի» 41-ամյա վարորդ Վրեժ Գրիգորյանը և «Օպել Աստրայի» 29-ամյա վարորդ Սևակ Սահակյանը մահացել են, իսկ «Օպել Աստրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։