Փաշինյան. Ռազմագերիների հարցը այսօր լուծել չի հաջողվել
11/01/2021 19:23

Փաշինյան. Ռազմագերիների հարցը այսօր լուծել չի հաջողվել

Ռազմագերիների վերադարձի հարցը լուծել չի հաջողվել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:

«Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը: Սա ամենազգայուն և ցավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ նոյեմբերի 9-ին ընդունված համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի կատարվում:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք կարճ ժամկետում հստակ որոշման հասնել», - ասել է Փաշինյանը:

Փաշինյան. Ռազմագերիների հարցը այսօր լուծել չի հաջողվել