11/01/2021 12:22
Հրամանատարները երեխեքին տարել ու իրենք փախել են. անհետ կորած զինծառայողի մայր
Հրամանատարները երեխեքին տարել ու իրենք փախել են, պատերազմում անհետ կորած զինծառայողի մայր Լիլիթ Բադալյանը հավատացրեց, որ հրամանատարների վերաբերյալ հստակ տեղեկություն ունի: Լրագրողների հետ զրույցում նա բարձրաձայնեց, որ բոլորն էլ պետք է պատժվեն:
«Ծառայության մեկնելիս զինկոմիսարիատից 5 րոպե ուշացել էր, զանգում էին՝ «Տիգրա՛ն, ուշանում ես»: Իսկ հիմա ավելի քան 3 ամիս է՝ իմ երեխուց լուր չունեմ, ումի՞ց պետք է ուզեմ իմ երեխուն: Ժամկետային էր: Ջաբրայլիում էր ծառայում», - ասաց Լիլիթ Բադալյանը: