12/01/2021 17:13
Հորդանանում դատարանը զբոսաշրջիկների վրա հարձակված ահաբեկչին մահապատժի է դատապարտել
Հորդանանի Պետական անվտանգության դատարանը երեքշաբթի մահապատժի է դատապարտել այն ծայրահեղականին, որը 2019 թվականին Ջարաշ քաղաքում հարձակվել է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա, հայտնել է Al Ra՚i թերթը:
Բացի դրանից, դատարանը սույն գործով երկրորդ մեղադրյալին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Ջարաշում ահաբեկչությանը մեղսակց ևս մեկին՝ յոթ տարվա ազատազրկման:
Դանակով զինված մարդը 2019 թվականի նոյեմբերին հարձակվել է օտարերկրացիների և թարգմանիչ էքսկուրսավարի վրա Ջարաշում՝ հռոմեական ավերակներում արշավի ժամանակ:
Նաև վիրավորվել են օգնության շտապած ոստիկանության աշխատակիցը և մի քանի մարդ:
Տուժածներն ընդհանուր առմամբ 8-ն էին։