12/01/2021 12:25
Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ մտածում էին, որ իրենք իրավասություն ունեն զանգեն, ԱԱԾ տնօրենի առջև խնդիր ձևակերպեն. Համբարձումյան
Նիկոլ Փաշինյանի մոտ կա կառավարչական խնդիր, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Դա պայմանավորված է նաև նրանով, որ, այո, Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ մտածում էին, որ իրենք իրավասություն ունեն զանգեն, ԱԱԾ տնօրենի առջև խնդիր ձևակերպեն ու ակնկալեն, որ ԱԱԾ տնօրենը այդ խնդիրը կատարի ու իրենց էլ ներկայացնի արդյունքները», - ասել է Համբարձումյանը։
Նա ընդգծել է, որ նման մոտեցումն իր համար անընդունելի է ու չի կատարել այդ խնդիրները։
Համբարձումյանն ասել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ երբեք ոչ մի հանգամանքում չի առնչվել։