13/01/2021 13:10
Առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է. Բաբայան
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ՝ ՀՕՊ ժամանակակից միջոցներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Այդ միջոցների մեջ են մտնում գլխավորապես ռադիոճնշման և ռադիոխոցման համակարգերը: Միայն այդ համակարգերի գոյության դեպքում հնարավոր կդառնար արդյունավետ կիրառել ԱԹՍ-ներ խոցող զինատեսակները, որոնք ունեցել ենք: Այդպիսով լիարժեք փակված կլիներ Արցախի օդը, ինչպես ասում էր իշխանությունը, որը, փաստորեն, ամբողջությամբ սուտ էր:
Այս ամենից հետո նոր կարելի կլիներ մտածել ԱԹՍ-ների ու կործանիչ ավիացիայի ձեռքբերման մասին: Մենք երբեք հարձակողական ռազմաքաղաքականություն չենք վարել, ուստի՝ առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է», - նշել է նա: