13/01/2021 16:21
Արցախում երեկ մահացած զինվորը «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ էր ընդունվել հիվանդանոց
2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հայտնում են Քննչական կոմիտեից:
Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակից հայտնել էին, որ Արցախում հիվանդության հետևանքով զինվոր է մահացել: