13/01/2021 13:32
Լիլիթ Մակունցը «վնգստացող դատավորներ» արտահայտությունը կոռեկտ չի համարում
Ազգային ժողովում լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին՝ վնգստացող դատավորներ կա՞ն։
«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում», - պատասխանեց Մակունցը։
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ արտահայտության հեղինակը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց.
«Վարչապետը դա հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում»։
Հարցին՝ եթե վարչապետն է այդ արտահայտությունն անում կոռե՞կտ է, եթե լրագրողն է անում կոռեկտ չէ՞, Լիլիթ Մակունցը արձագանքեց՝ խնդրելով իրեն տալ քաղաքական հարցեր։