13/01/2021 13:41
Քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ստանալ առավել դյուրին տարբերակով. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրիենքի նախագիծը: Նախագծի հաստատման դեպքում քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ստանալ առավել դյուրին տարբերակով:
Այսպիսով, քաղաքացին մի պետական մարմնից մյուսը չի ուղղորդվի, կարող է մոտենալ մեկ տեղ ու արագ ստանալ հնարավորինս որակյալ համապատասխան ծառայությունը:
«Այս նախագծով սահմանել ենք, որ բոլոր փաստաթղթերի ապոստիլը տրամադրում է Արդարադատության նախարարությունը: Բայց գործընկերների հետ քննարկումների արդյունքում սահմանել ենք, որ մեկ փաստաթուղթ, որը վերաբերում է չդատվածության տեղեկանքին, Արտաքին գործերի նախարարությունն է տալու՝ դարձյալ քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար», - նշեց փոխնախարարը: