14/01/2021 12:34
Մեր երեխաներն իրենց առաքելությունը գերակատարել են. պահանջում ենք զորացրում. զինվորի մայր
Ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են զորացրել իրենց որդիներին:
«Մեր երեխաներն արդեն իրենց պարտքը կատարել են, առաքելությունը գերակատարել են: Մենք պահանջում ենք զորացրում: Եթե դուք ռազմական դրության պայմաններում հնարավորություն ունեք պայմանագրայինի պայմանագիր լուծարելու, ուրեմն՝ կարող եք զորացրել մեր երեխաներին», - լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: