14/01/2021 16:32
Ոստիկանության մայորը դուրս է եկել համակարգից ու միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից ու միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
«Ես՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:
Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկաններն ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է», - ասված է նրա տարածած հայտարարությունում։