15/01/2021 17:16
Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի C-400 երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում կքննարկի հունվարի վերջին C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբի մատակարարման հարցը, ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Ոչ մի երկիր չի որոշելու մեր քայլերն ազգային պաշտպանության ոլորտում, դրանք ամբողջովին կախված են մեր սեփական որոշումներից: Առաջին C-400 խմբաքանակի հարցը լուծված է, այժմ աշխատանքները շարունակվում են երկրորդ խմբաքանակի հարցի շուրջ: Ամսվա վերջ մենք բանակցություններ կունենանք Ռուսաստանի հետ, և ի թիվս այլ թեմաների, մենք անշուշտ կքննարկենք այն», - Ստամբուլում լրագրողներին հայտնել է Էրդողանը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո C-400-ի հետ կապված խնդիրների քննարկումը կշարունակվի ամերիկյան նոր ղեկավարության հետ:
«Ես չգիտեմ, թե ինչ կասի Բայդենը, բայց ամեն դեպքում մենք ոչ մեկից թույլտվություն չենք վերցնի», - ասել է Թուրքիայի ղեկավարը: