15/01/2021 09:56
«Հրապարակ». Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր կուսակցությունը. կմասնակցի ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը. նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։ Արդեն գրասենյակներ են վարձել Երևանում, Վանաձորում և Գյումրիում, պատրաստվում են ևս 4-5 մարզում գրասենյակներ բացել։
«Ազատությունը» նաև քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար: