16/01/2021 12:25
Որոշում եղավ, որ պետք ա արձակուրդ գան. գնացել եմ զինկոմիսարիատ, ասում են՝ քեզ պետք ա, գնա քո երեխուն տես. զինծառայողի հարազատ
Ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության մոտ են: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Արցախում ծայառող իրենց երեխաներին Հայաստան տեղափոխել:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց որդիները արձակուրդ չեն եկել:
«Ո՛չ բերում են, ո՛չ տուն են թողում: Որոշում եղավ, որ բոլոր մասնակիցները պետք է արձակուրդ գան: Բայց հիմա գնացել ենք զինկոմիսարիատ, ասում են՝ քեզ պետք ա, գնա քո երեխուն տես: Գոնե գա մենք իրան տեսնենք, ինքը մեզ տենա», - ասաց զինվորների հարազատներից մեկը:
Մեկ այլ ծնող էլ ավելացրեց. «Ոչ մի երաշխիք, բուժում չկա, թոռիս մեջքին գունդ կա, զրահաբաճկոնն երկու օր է հագել, 42 օր առանց զրահաբաճկոն ա եղել առաջնագծում»:
Նրանք նշեցին, որ վարչապետը պետք է այսօր ընդունի իրենց. պատասխանի են սպասում: