16/01/2021 13:41
Facebook-ը և Instagram-ը անսպասելիորեն ապաարգելափակել են Թրամփի հաշիվները
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները:
Սոցիալական ցանցերի վարչակազմերից այս թեմայի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել: Ներկայումս Թրամփի էջերը հասանելի են դիտելու համար, բայց արդյոք նրան հնարավորություն է տրվել նոր հաղորդագրություններ հրապարակելու, դեռ չի հաղորդվել:
Հունվարի սկզբին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահի էջերը կմնան արգելափակված, մինչև նա լքի իր պաշտոնը: