16/01/2021 13:13
Twitter-ը մի քանի երկրում խափանվել է
Twitter-ի աշխատանքը ԱՄՆ-ում և Կանադայում խափանվել է: Այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները:
Ամենից շատ Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Սիեթլի ու Վանկուվերի բնակիչներն են բողոքել սոցցանցի աշխատանքից:
Օգտատերերի մեծամասնությունը (54%) հայտնել է կայքի հետ կապված խնդիրների մասին, օգտատերերը նաև հայտնել են iPhone-ի (35%) և Android- ի (9%) համար նախատեսված Twitter ծրագրի հետ կապված խնդիրների մասին: