16/01/2021 10:05
«Հրապարակ». Կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ կորցրել է ադեկվատությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլևս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։
Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, և անգամ խորամանկություն է արել` ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը հաղթանակ է համարում»։