16/01/2021 11:04
Զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում. պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:
«Գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին», - նշված է հաղորդագրության մեջ: