16/01/2021 14:19
Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից բավարարված չեն
Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խոսել են ընդհանուր խնդիրների մասին: Վարչապետի հետ համաձայնության են եկել մոտակա ժամանակներում ևս մեկ անգամ հանդիպել իրեն հարցերի պատասպանները ստանալու համար:
«Հանդիպումից բավարարված չենք», - նշեց զինծառայողի ծնողը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Պահանջում են Արցախում ծայառող իրենց երեխաներին Հայաստան տեղափոխել: