Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից

18/01/2021 18:03

Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից


Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։

«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց  համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց  է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», - ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», - ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

«Մենք լուրջ պետք է ուսումնասիրենք այդ զորավարժություններն ու համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ ազգը համախմբել, բանակը զարգացնել ու միջազգային հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ ընդլայնել, հատկապես, ուշադրություն դարձնելով միացյալ զորախմբի հետ մեր բոլոր օպերատիվ մարտական պատրաստության խնդիրներին, նաև՝ ռազմավարական բոլոր պլաններին», - ասաց Օհանյանը։

Ռուսաստանը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի զերծ մնան սադրանքներից։

«Ռուսաստանն ունի պլաններ Հայաստանի վրա բացահայտ հարձակման ժամանակ մեր անվտանգության ապահովման հարցերում, իհարկե, միացյալ զորախմբի կազմում ՀՀ զինված ուժերի հետ միասին: Պետք է մեր գործընկերոջ հետ լուրջ բանակցենք, հարաբերությունները լուրջ հիմքերի վրա դրվի ու, ինչու չէ, հորդորենք, որ ինքն իր առջև դրված խնդիրը կատարի։ Ռուսաստանն այսօր Արցախում խաղաղապահ գործունեություն է ծավալում ու ես կարծում եմ՝ դա մեծ աջակցություն է Արցախի ժողովրդի անվտանգության համար, դրա հետ զուգահեռ՝ նրանք ՀՀ անվտանգութան խնդիրները իրականացնելու են», - հավելեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:06 Գեղարքունիքում տղամարդը սպառնացել է նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին Այսօր, 10:58 Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները Այսօր, 10:47 Շրջափակման սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառման շրջանակներում Արցախում բնակվող անձանց 40 000 դրամ կտրամադրվի Այսօր, 10:37 Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:27 Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքն ու կտոր-կտոր դեն շպրտում. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:21 «Ժողովուրդ». Ինչ է հասկացրել Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների Այսօր, 10:15 «Հրապարակ». Ինչու է Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել 5 կազմակերպություն, իսկ երկրորդին` միայն մեկը Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը, որն այսօր չի գործում Այսօր, 10:08 «Հրապարակ». Մինչ մեր իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ են անկլավները տալ Ադրբեջանին՝ Ադրբեջանը պաուզա է վերցնում Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ ԱԺ-ում կներկայացնեն բյուջեի կատարողականը Այսօր, 10:00 «Հրապարակ». Հայկ Մարությանն ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում Այսօր, 09:53 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել Ռուբեն Վարդանյանի շարժման ներկայացուցիչներին Այսօր, 09:43 Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը Այսօր, 09:40 Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. Աշոտ Բլեյան (Տեսանյութ) 08/06/2023 22:40 «Գյումրու քաղաքապետարանում եղբորս ծեծել են ու ասել՝ մենք ՔՊ-ական ենք, օրենքները մենք ենք թելադրում». Տուժածի քույրը մանրամասներ է պատմել կատարվածի մասին (Aravot.am) 08/06/2023 22:17 Վոլոդյա Սամսոնյանը վերադարձել է «Արարատ» 08/06/2023 22:06 Վարդան Բիչախչյանն այլևս «Արարատ-Արմենիա»-ի մարզիչը չէ 08/06/2023 21:52 Ո՛չ Ռուսաստանի, ոչ էլ Ուկրաինայի ժողովուրդները շահագրգռված չեն, որ հակամարտություն լինի․ Շահագրգռված են Ամերիկան ու Անգլիան․ ՌԴ ԱԽ քարտուղար 08/06/2023 21:39 Չպետք է թույլ տանք, որ «Իսլամական պետությունը» վերածնվի․ Բլինքեն 08/06/2023 21:25 Ժաննա Անդրեասյանն ու Վալերի Ֆալկովը ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում Էդուարդ Սանդոյանին նշանակելու մասին հրամանը 08/06/2023 21:11 Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման դեպքերը․ Արցախի ՊՆ 08/06/2023 20:56 «Ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց»․ Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել 08/06/2023 20:43 «Սա մեր սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, չկա թշնամական ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն»․ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթք հնչեց 08/06/2023 20:23 «Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով»․ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 08/06/2023 20:13 Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է՝ երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից. ՄԻՊ խոսնակը՝ ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի մասին 08/06/2023 20:12 Հուրգադայում ՌԴ քաղաքացի է զոհվել՝ շնաձկան հարձակման հետևանքով 08/06/2023 19:56 Ե՞րբ կարող ենք խոսել անպտղություն ախտորոշման մասին. Սևադա Հակոբյան 08/06/2023 19:40 Բենզասղոցով ծառեր են հատել 08/06/2023 19:26 «Պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել»․ Պեսկովը՝ 2024 թվականի նախագահական ընտրությունների մասին 08/06/2023 19:12 Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու համար․ Փաշինյան 08/06/2023 18:56 Ադրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ 08/06/2023 18:51 «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից էլ ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ 08/06/2023 18:37 Դոլարի վաճառքի առավելագույն գինը 390 դրամ է 08/06/2023 18:24 Հակակոռուպցիոն կոմիտեն ԲՈՒՀ-ում կաշառք վերցնելու դեպքի մասին է հայտնում 08/06/2023 18:11 Վահագն Խաչատուրյանը «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր է քննարկել 08/06/2023 17:58 Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է բանեցնում հետխորհրդային բոլոր պետությունների վրա՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսներին խոչընդոտելու համար․ Պատրուշև 08/06/2023 17:45 Տ. Ադամ քահանա Մովսեսյանը կարգալույծ է հռչակվել 08/06/2023 17:31 ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը 08/06/2023 17:21 «Հուսով ենք՝ հանդիպումը կկայանա մոտ ապագայում»․ Ադրբեջանը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին 08/06/2023 17:13 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների հրամանատարների խորհրդի նիստին 08/06/2023 16:54 «Սովորական առևտուր է գնում». ինչո՞ւ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում ՌԴ-ն ու Արևմուտքը 08/06/2023 16:41 15-ամյա պատանին մարմնական վնասվածք էր պատճառել 52-ամյա կնոջը 08/06/2023 16:31 «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա. արտադրական գործունեությունը կասեցվել է 08/06/2023 16:19 Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային 08/06/2023 16:05 Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները 08/06/2023 15:58 ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ. ԱԽՔ 08/06/2023 15:52 Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը 08/06/2023 15:41 Հունիսի 8-ը՝ օվկիանոսների միջազգային օր. մարտահրավերներ ու համախմբում 08/06/2023 15:34 Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին 08/06/2023 15:30 Հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը. Նիկոլ Փաշինյան 08/06/2023 15:24 Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին 08/06/2023 15:14 Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման գնային քաղաքականությունը 08/06/2023 15:03 Շրջակա միջավայրի վրա պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքի արդյունքը չենք տեսնում. այն որոշներին հարստացնելու միտում ունի. Բնապահպան 08/06/2023 14:45 Ալերգիաների բուժման ամենատարածված սխալները՝ երեխաների շրջանում. Ալերգոլոգ 08/06/2023 14:39 Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր խմբում 08/06/2023 14:31 «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է 08/06/2023 14:25 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները կմիաձուլվեն 08/06/2023 14:22 Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար 08/06/2023 14:10 Հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում 08/06/2023 14:03 Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. Ալեն Սիմոնյան 08/06/2023 13:52 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվում է 08/06/2023 13:52 Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ 08/06/2023 13:47 «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը 08/06/2023 13:41 ԱՄՆ դեսպանը Տեղ համայնքում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին 08/06/2023 13:31 Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը 08/06/2023 13:25 Ալեն Սիմոնյանը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետևանքները 08/06/2023 13:20 Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու 08/06/2023 13:17 Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԹ մշակույթի նախարարին, զրուցել են խաղաղության անհրաժեշտության մասին 08/06/2023 13:11 Ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող ամեն տարի հնարավորություն կունենա բարելավելու բնակարանային պայմանները 08/06/2023 13:05 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել 08/06/2023 13:01 10 անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքներին օգնություն կտրամադրվի 08/06/2023 12:56 Գազ է փչել դեմքին, փայտով հարվածներ հասցրել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպից 08/06/2023 12:49 Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո, նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով 08/06/2023 12:39 Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին 08/06/2023 12:31 «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում 08/06/2023 12:25 «Սա վճռորոշ խնդիր է». Լուկաշենկոն հորդորել է մտածել ՀԱՊԿ անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի շուրջ 08/06/2023 12:19 Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար 08/06/2023 12:12 Մահվան երթով վրաերթ՝ Կոտայքում. հետիոտն անցնելիս է եղել անթույլատրելի հատվածով 08/06/2023 12:08 Վարդգես Գասպարին կրկին պառկել է 08/06/2023 12:03 Ծիրանի մթերման շատ էժան գին է սպասվում. ուզբեկական ծիրանը ռուսական շուկայից դուրս է թողնելու հայկականը. Հարություն Մնացականյան 08/06/2023 11:55 «Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով». Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության 08/06/2023 11:47 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08/06/2023 11:35 Անահիտ Ավանեսյանն Արսեն Թորոսյանի քննադատություններին շատ լավ է վերաբերվում (Տեսանյութ) 08/06/2023 11:30 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին 08/06/2023 11:24 ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային (Տեսանյութ) 08/06/2023 11:18 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ 08/06/2023 11:13 Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները 08/06/2023 11:08 ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար 08/06/2023 10:57 Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան 08/06/2023 10:40 «Փաստ». «Լռության քողի» տակ մի քանի նոր ազատումներ են եղել դատախազությունում․ առաջիկայում հրաժարականի նոր դիմումներ կլինեն 08/06/2023 10:36 Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. ՊԲ 08/06/2023 10:34 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգն ընկել է Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի հետևից 08/06/2023 10:30 «Հրապարակ». Ինչու են ծիրանը վաճառում աննախադեպ ցածր գներով 08/06/2023 10:28 «Փաստ». ԼՀԿ-ում որոշել են Երևանի ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի 08/06/2023 10:25 «Ժողովուրդ». Վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՔԿ-ում դեռևս շարունակվում է 08/06/2023 10:23 «Հրապարակ». Վահան Քերոբյանը Orion Summit 2023.«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից շուրջ 39 հազար դոլար է վճարել 08/06/2023 10:11 «Փաստ». «Նիկոլն ամեն ինչ հանձնեց, ես ի՞նչ կարող եմ անել». Արայիկ Հարությունյանն Արցախում ինտենսիվ հանդիպումների մեջ է 08/06/2023 10:08 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ 08/06/2023 10:03 Դատախազությունը պաշտոնապես հաստատեց. Մարտի 1-ի ու Սերժ Սարգսյանի գործերով դատախազներն ազատվել են պաշտոններից

Տվյալ բաժնի վերջին նյութերը