Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

18/01/2021 13:08

Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով, այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:

Գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:
Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:
Այս ամենը գերիների ընտանիքներին պատճառում է հոգեկան տառապանքներ, առաջացնում է լարվածություն հայ հասարակությունում:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության համատեքստում, որը խրախուսում են երկրի իշխանություններն ու նույնիսկ մշակութային գործիչները (ուղարկվել է նաև այս հարցին նվիրված ու ապացույցների հիման վրա կազմված արտահերթ զեկույց)։

Ուստի, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Ացրախում (Լեռնային Ղարաբաղում)՝ համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։

Տեղյակ եմ, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես այս հարցն անընդհատ բարձրացնում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հրատապությունն ու սկզբունքային կարևորությունը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հրամայականով՝ ինքս նույնպես որոշեցի դիմել՝ ներկայացնելով ինքնուրույն դիտարկումների ու բողոքների քննության այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանի կառավարությունից անկախ գործող պաշտոնատար անձ, ով օժտված է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական մանդատով», - նշել է ՄԻՊ-ը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:01 Բիթքոինն էժանացել է 12%-ով Այսօր, 19:50 Դեպարդյեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքներին Այսօր, 19:36 Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է. այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի. Միքայել Մինասյան Այսօր, 19:32 Եվրախորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով Այսօր, 19:25 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 086 դեպք Այսօր, 19:09 ՀՀ ԱԳ նախարարը Բուլղարիայի փոխվարչապետի ուշադրությունը հրավիրել է Արցախում հումանիտար իրադրության վրա Այսօր, 18:50 Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են Այսօր, 18:45 Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում. Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 18:44 Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը Այսօր, 18:20 Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին Այսօր, 18:19 Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք Այսօր, 18:13 Սիրիան ԱՄՆ օդային հարվածն անվանել է «ամերիկյան ագրեսիա» Այսօր, 17:59 Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատել գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Ժոզեֆ Սիգել Այսօր, 17:55 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել Այսօր, 17:43 Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Այսօր, 17:37 Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են Այսօր, 17:28 Նախագահը լսել է մեզ և ասել, որ լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի. Վանեցյան Այսօր, 17:24 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել Այսօր, 17:21 Մատվիենկոն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Այսօր, 17:14 Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը քննարկել է ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ Այսօր, 17:09 Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը Այսօր, 17:08 Հայաստանում իշխանափոխության հարցով պետք է զբաղվի այդ երկրի ժողովուրդը, ոչ թե բանակը. Էրդողան Այսօր, 17:01 «Հայրենիքն այսօր կործանման շեմին է». մշակույթի գործիչների կոչը՝ երիտասարդներին Այսօր, 16:51 Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ Այսօր, 16:48 Ինչպես և ակնկալվում էր՝ 2021թ.-ի մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ. Վարդան Արամյան Այսօր, 16:40 Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա Այսօր, 16:35 Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը. Արփինե Հովհաննիսյան Այսօր, 16:25 Ունես երեք տարբերակ՝ կա՛մ ժողովուրդն է վերջդ տալու, կա՛մ օրենքը, կա՛մ Աստված. Աշոտյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 16:20 Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունները ՄԱԿ պաշտոնյան որակել է որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ Այսօր, 16:10 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն փետրվարի 27-ին՝ Մոսկվայում Այսօր, 15:52 Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Այսօր, 15:34 Շուրջ 5,800 քաղաքացի ավանդների դիմաց շուրջ 1,2 մլրդ դրամի փոխհատուցում է ստացել Այսօր, 15:30 Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման ռիսկեր չի տեսնում Այսօր, 15:25 Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում ՀՀ նախագահի և խորհրդարանի դերը Այսօր, 15:19 Հայրենիքի փրկության շարժումը նախագահի հետ հանդիպումից հետո հանրահավաք է հրավիրել Այսօր, 14:48 Հարյուրավոր ոստիկաններ պաշտպանում են կառավարական առանձնատուն տանող ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 14:43 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 113 միլիոնի Այսօր, 14:29 Իմ՝ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան Այսօր, 14:22 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 337-ով Այսօր, 14:16 Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջով, որ նա Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու փաստաթուղթն ուղարկի ՍԴ Այսօր, 14:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ ռուսական և հայկական կողմերի ուղերձներում ձևակերպումների տարաձայնությունները Այսօր, 14:08 Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է՝ Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան Այսօր, 14:04 Փաշինյանի հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ. Այլընտրանքային նախագծեր խումբ Այսօր, 13:56 Ալիև. Ադրբեջանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդերի» օգտագործում Այսօր, 13:53 Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ Այսօր, 13:48 Փաշինյանին թվում է՝ գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է. Աբրահամյան Այսօր, 13:43 Ադրբեջանի նախագահը չի բացառել հետագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրումը Այսօր, 13:38 Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (Տեսանյութ) Այսօր, 13:32 Բաղրամյան պողոտայում քաղաքացիները խորոված են անում. Լուսանկարներ Այսօր, 13:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Հորդորում ենք անհապաղ հստակեցնել Boeing 737-ի ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը (Tert.am) Այսօր, 13:21 Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը Այսօր, 13:06 Ալիև. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հանվի օրակարգից Այսօր, 13:04 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսում է միջազգային օդանավակայանի կառուցում. Ալիև Այսօր, 12:55 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 560 բեռնատար Այսօր, 12:44 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել Այսօր, 12:38 Կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան Այսօր, 12:29 Նախագահը հրամանագիր է ստորագրել Այսօր, 12:27 Բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը. հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները Այսօր, 12:15 Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ Այսօր, 12:13 Ցավում եմ, որ իրենք պարզապես տեղյակ չեն՝ ինչպես է ռազմական հեղաշրջումը կատարվում. Աբովյան Այսօր, 12:07 Ալիև. Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին Այսօր, 12:03 Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիամենեջեր. Նրա համախոհներն ասում են, որ գործը սարքված է. Strana.ua Այսօր, 11:59 Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը Այսօր, 11:52 Եթե իրենց օրակարգից դուրս է, փաստացի քաղաքական բոյկոտ են անում. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնության մասին Այսօր, 11:43 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Բաղրամյան պողոտայում վիրավորել են լրագրողներին Այսօր, 11:35 Կհանդիպեն Էդմոն Մարուքյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Այսօր, 11:28 Ալիևը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է այդ երկրի ներքին գործը Այսօր, 11:24 Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Էդմոն Մարուքյան Այսօր, 11:19 Բայդենն աղետի ռեժիմ է հայտարարել Օկլահոմայում Այսօր, 11:10 Մահացել է դերասան Վյաչեսլավ Գոլոդնովը Այսօր, 11:07 ԱՄՆ-ում հայտարարել են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:54 Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է հետևություններ անի. Վահրամ Բաղդասարյան Այսօր, 10:36 ԱՄՆ-ն Բայդենի օրոք առաջին անգամ օդային հարված է հասցրել Սիրիային Այսօր, 10:29 Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, զորքն արդեն կլիներ առնվազն Երևանում. Մանոյան Այսօր, 10:26 «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանրահավաք է հրավիրել Այսօր, 10:20 Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքըը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը Այսօր, 10:14 Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց աջակցության փաթեթներ են կհատկացվեն Այսօր, 10:06 Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան Այսօր, 10:02 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 09:51 Զենք-զինամթերքի կոչնչացնեն Մարտունի և Մարտակերտ, Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Սպասենք նորանոր տապալումների Այսօր, 09:36 «Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում Այսօր, 09:33 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ, որքան էլ դրա մասին հայտարարեն մարդաշատ հրապարակում Այսօր, 09:28 Պետականության առանցքային հիմնասյան անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների. Աբրահամյան Այսօր, 09:25 «Հրապարակ». Իշխող թիմում մտադիր են առաջիկա օրերին արտահերթ ընտրությունների հարցը բերել ներկուսակցական օրակարգ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Այստեղ տիրող իրավիճակը անհանգստացնում է ռուսական կողմին, սակայն համարում են որ դա ՀՀ ներքին գործն է Այսօր, 09:19 «Հրապարակ». Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են Այսօր, 09:12 «Ժողովուրդ». Կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի Այսօր, 09:09 «Հրապարակ». Արդյունքները գոհացրել են իշխանական խմբակին Այսօր, 00:09 ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը Այսօր, 00:07 Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքներ չեն իրականացվել. ՀՀ ՊՆ 25/02/2021 23:57 Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է 25/02/2021 23:53 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին ու Օնիկ Գասպարյանին. խոսնակ 25/02/2021 23:00 ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը կանգնած է Հայոց բանակի կողքին 25/02/2021 22:20 «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է...». Դավիթ Ամալյան 25/02/2021 22:16 «Ժողովուրդ» բառը սարքել են վահան. Սաղաթելյան (Տեսանյութ) 25/02/2021 22:10 Փաշինյանը խորհրդարանական մեծամասնությանը չի վստահում. Մանոյան (Տեսանյութ) 25/02/2021 22:04 Խայտառակ պարտությունը պետք է ավարտվի կառավարության հրաժարականով. Կարապետյան (Տեսանյութ) 25/02/2021 22:01 ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով

Տվյալ բաժնի վերջին նյութերը