18/01/2021 15:20
ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաև 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։