Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, ԱԺ-ում դիմելով իշխող ուժին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու, պատրաստ եղեք, ընենց խնդիր ենք լինելու ձեզ համար... Չենք թողնելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու», - անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարությանը, թե խնդիրը ընդդիմությունն է, ասաց Աբոյանը:
Ընդդիմությանն ուղղված շահարկումների մասին մեղադրանքը մեկնաբանելով՝ ԲՀԿ-ական պատգամավորը հարց հնչեցրեց.
«Ի՞նչն ենք շահարկում: Մեծ ստատուսներ էիք գրում՝ գնում ենք, գերիների հարց լուծենք: Լուծեցի՞ք»:
Դդիմելով իմքայլականներին՝ Աբովյանը բարձրաձայնեց, որ 60 հարց են բերել ու իր մոտ տպավորություն է, որ հանգիստ, հանդարտ պետության խորհրդարան է։ Պատգամավորի խոսքով՝ մի հարց չկա, որն առնչվում է ստեղծված իրավիճակին։
«Մարդիկ հարց են տալու՝ ե՞րբ եք հետ բերում երեխեքին: Դա շահարկո՞ւմ է։ Ես ի՞նչ անեմ, որ այդ հարցը հուզում է բոլորին։ Փաստորեն, էդ հարցը ձեզ տալ չի կարելի։ Դիվանագիտական հարաբերություններ եք պատրաստում թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաստատել։ Պատերազմի երրորդ-չորրորդ օրը սկսեցիք դրա մասին խոսել։ Էդ էլ ա շահարակո՞ւմ։ Փաստորեն, այն, ինչը ձեզ դուր չի գալիս, շահարկում է։ Այո՛, ի վիճակի չեք, ունակ չեք: Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման», - ասաց Արման Աբովյանը։