18/01/2021 11:37
Էլ չգիտեմ՝ ոնց բացատրեմ ձեզ. Պատգամավորը՝ Ադրբեջանի հետ բարեկամություն անելու վերաբերյալ հայտարարությունները մեր դեմ օգտագործելու մասին
ՀՀ կառավարությունը երկու ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, որի հիմքում հետևյալն է՝ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի և ավարտվի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը կառավարության այդ քայլը կարևորագույն որակեց, բայց մյուս կողմից էլ ավելացրեց.
«Երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, մեր դատական գործընթացին հակասում ենք, և շատ շուտով դա մեր դեմ է օգտագործվելու: Էլ չգիտեմ՝ ոնց բացատրեմ ձեզ: Սա այս ամբիոնից ասելու բան չէ, բայց ստիպված ամբիոնից ասում եմ: Եթե դա անում եք չիմանալով, ապա կառավարությունում կան շատ լավ իրավաբաններ, խորհուրդ եմ տալիս խորհրդակցել, նոր հանդես գալ հայտարարություններով: Եթե իմանալու արդյունք է՝ ավելի մեծ աղետ է, քան կարելի է պատկերացնել»: