18/01/2021 13:19
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թիրախներին
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Այս գիշեր ավելի վաղ Գազայի հատվածի հյուսիսային մասից երկու հրթիռ է արձակվել դեպի Աշդոդ քաղաքի մոտակայքում գտնվող ափերը: Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի մարտիկները հարվածներ են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական թիրախներին», - ասված է հայտարարության մեջ: