18/01/2021 15:25
Որ հեռուստաընկերությունները կհեռարձակվեն մայրաքաղաքում, որոնք՝ հանրապետությունում. ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապակել է որոշումը, համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ։
Նշված ընկերություններին հանձնաժողովը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման համաձայն՝ «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ։
Նշված ընկերություններին հանձնաժողովը կտրամադրվի Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Մարզային մրցույթների հաղթող ընկերություններին հանձնաժողովը կտրամադրվի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Առավել մանրամասն՝ այստեղ։