18/01/2021 12:47
ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար. ԱԺ-ում նախագիծ է քննարկվում
ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է մշակվել: ԱԺ-ն քննարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն ԱԺ-ում ասաց, որ այն նախատեսվում է կիրառել օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:
«Օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլոց, մաքսանենգության, նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», - մանրամասնեց Գասպարյանը: