18/01/2021 11:12
Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել
Սիրիայի հարավում գտնվող Ալ-Կունեյտրա նահանգում սիրիական բանակի անցակետի վրա զինված ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Al-Watan հրատարակության պորտալը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին:
Համաձայն առցանց հրատարակության զրուցակիցների՝ դեպքը տեղի է ունեցել Քունեյթրայի արևմտյան մասում գտնվող Ռուվեյխինա գյուղում: