18/01/2021 11:06
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:
Մասնագետները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ շրջանի ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 551 հեկտար տարածք, 205.3 կիլոմետր ճանապարհ, 783 շինություն, այդ թվում` 25 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 23 700 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: