18/01/2021 16:07
Կոչ եմ արել գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ. Մարուքյանը դիմել է միջազգային գործընկերներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներով դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին:
«Նրանց տեղեկացրել եմ հայ ռազմագերիներին Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ պահելու վերաբերյալ, ներկայացրել խնդրի բազմաթիվ մանրամասներ և նրբություններ, ինչպես նաև կոչ արել համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ», - ներկայացնելով նամակի մանրամասները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: