18/01/2021 12:27
Գերիների հարցը շահարկելով՝ իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է սա. իմքայլական պատգամավոր
Կարևոր է, որ ինքնիշխանությունը հիմնված լինի ժողովրդի քվեի վրա, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը:
«Կարևոր է ոչ մի պարագայում թույլ չտալ, որ որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական խմբակ կարողանա գողանալ ժողովրդի իշխանությունը: Չեմ ուզում լարել իրավիճակը, չեմ ուզում ասել, որ, մեղմ ասած, այն մտքերը, որոնք այստեղ հնչում են, ազնիվ չեն, ոմանք ժողովրդին խաբելու միտում ունեն, բայց ուզում եմ ընդգծել՝ թեկուզ հենց գերիների հարցը շահարկելով, ընդամենը իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Մարուքյանի՝ արտահերթ ընտրության մասով մեկնաբանությանը, նա ընդգծեց ժողովրդի քվեի հանդեպ վերաբերմունքի մասին.
«Պետք է ազնիվ լինել և ասել, որ մեզ ընդամենը պետք է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»: