Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից

18/01/2021 18:03

Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից


Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։

«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց  համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց  է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», - ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», - ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

«Մենք լուրջ պետք է ուսումնասիրենք այդ զորավարժություններն ու համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ ազգը համախմբել, բանակը զարգացնել ու միջազգային հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ ընդլայնել, հատկապես, ուշադրություն դարձնելով միացյալ զորախմբի հետ մեր բոլոր օպերատիվ մարտական պատրաստության խնդիրներին, նաև՝ ռազմավարական բոլոր պլաններին», - ասաց Օհանյանը։

Ռուսաստանը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի զերծ մնան սադրանքներից։

«Ռուսաստանն ունի պլաններ Հայաստանի վրա բացահայտ հարձակման ժամանակ մեր անվտանգության ապահովման հարցերում, իհարկե, միացյալ զորախմբի կազմում ՀՀ զինված ուժերի հետ միասին: Պետք է մեր գործընկերոջ հետ լուրջ բանակցենք, հարաբերությունները լուրջ հիմքերի վրա դրվի ու, ինչու չէ, հորդորենք, որ ինքն իր առջև դրված խնդիրը կատարի։ Ռուսաստանն այսօր Արցախում խաղաղապահ գործունեություն է ծավալում ու ես կարծում եմ՝ դա մեծ աջակցություն է Արցախի ժողովրդի անվտանգության համար, դրա հետ զուգահեռ՝ նրանք ՀՀ անվտանգութան խնդիրները իրականացնելու են», - հավելեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:06 Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ Այսօր, 15:59 Հայտնի է Արցախում սպանված ևս մեկ ռուս զինծառայողի անուն Այսօր, 15:48 Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած Այսօր, 15:38 Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան Այսօր, 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով Այսօր, 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան Այսօր, 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել Այսօր, 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան Այսօր, 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր Այսօր, 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ Այսօր, 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար Այսօր, 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները Այսօր, 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Այսօր, 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Այսօր, 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին Այսօր, 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել Այսօր, 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր Այսօր, 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են Այսօր, 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա Այսօր, 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ Այսօր, 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում Այսօր, 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը Այսօր, 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան Այսօր, 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն Այսօր, 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն Այսօր, 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) Այսօր, 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ) Այսօր, 12:19 Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ Այսօր, 12:15 Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը Այսօր, 12:10 ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում Այսօր, 12:06 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:00 «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. » (Տեսանյութ) Այսօր, 11:56 Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր Այսօր, 11:55 Մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. Արցախում առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել Այսօր, 11:50 Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հավանաբար ես էլ կարող եմ հայտնվել ադրբեջանական այդ ցուցակում. Օհանյան Այսօր, 11:42 Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար. Տիգրան Ավինյան Այսօր, 11:36 Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները (լուսանկարներ) Այսօր, 11:36 Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան Այսօր, 11:35 Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել Այսօր, 11:32 Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը Այսօր, 11:30 «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Այսօր, 11:23 Եռաբլուրն այս պահին. Լուսանկարներ Այսօր, 11:21 Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան Այսօր, 11:19 Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանելԱլիևը Այսօր, 11:08 Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. Վարուժան Գեղամյան Այսօր, 11:03 Սեպտեմբերի 21-ին լույսը Ստեփանակերտում այսպես է բացվել. Մարութ Վանյան Այսօր, 10:57 Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը Այսօր, 10:56 Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն հայ ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան Այսօր, 10:50 Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան...արցախցի Այսօր, 10:49 Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 30 քաղաքացի. ՆԳՆ Այսօր, 10:37 Բանակը կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել. եթե չլիներ արցախցիների կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:36 Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 10:34 Հովիկ Աղազարյանն ասել է, թե Արցախում սկսած պատերազմի ժամանակ սուրճ է խմում. «Բա ի՞նչ անեի, խաբեի՞» Այսօր, 10:29 Ադրբեջանցիների հետ բանակցում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը (տեսանյութ) Այսօր, 10:24 Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է, շուտով կսկսվեն բանակցությունները (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 10:23 Այսօր ծրագրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա Այսօր, 10:17 Մենք այսօր հողին ենք հանձնում մեր երեխաներին. հող, որ ասում են մերը չէ. Բարխուդարյան Այսօր, 10:15 Սիրտ չկա շնորհավորելու, կներես մեզ, Հայաստանի Հանրապետություն. Արմեն Սմբատյան Այսօր, 10:13 Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին. Ռոբերտ Մենենդես Այսօր, 10:07 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով ա իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին Այսօր, 10:01 Արցախի պատվիրակությունը մեկնել է Եվլախ. Բացառիկ տեսանյութ Այսօր, 09:56 Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ ղեկավարությանը Այսօր, 09:49 Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ Այսօր, 09:47 Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, շարունակում ենք հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Բլինքեն Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանը թիմին հասկացրել է, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը Այսօր, 08:44 «Հրապարակ». Փաշինյանը չի տառապում արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ Այսօր, 08:42 Ադրբեջանցիները դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին. Աբրահամյան Այսօր, 08:28 Միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն. Արարատ Միրզոյան Այսօր, 08:23 Լեռնային Ղարաբաղում մոտ 5 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել. ՌԴ ՊՆ Այսօր, 07:41 Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվում է. այդպես է որոշել կառավարությունը Այսօր, 00:28 Ալիև. Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Այսօր, 00:18 Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում Այսօր, 00:00 Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար 20/09/2023 23:34 Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ 20/09/2023 23:11 Կառավարության շենքի մոտ վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանին վիրահատել են 20/09/2023 22:59 Հնդկաստանը Հայաստանում ռազմաօդային ուժերի կցորդ կնշանակի 20/09/2023 22:50 Կառավարության շենքի մոտից մի շարք անձինք են ձերբակալվել․ հիմնավորումը՝ զանգվածային անկարգություններ 20/09/2023 22:44 Ունենք զոհեր. Ալիև 20/09/2023 22:38 Պուտինը Փաշինյանին ասել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները տեղի կունենան ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ 20/09/2023 22:24 «Ոչ, ի՞նչ միանալու մասին է խոսքը»․ ոստիկանապետ Հովհաննիսյանը բացառեց՝ ցուցարարներին չի միանա 20/09/2023 22:06 Արցախում հումանիտար աղետ է 20/09/2023 21:54 Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր 20/09/2023 21:47 Բախում կառավարության շենքի մոտ՝ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև․ բերման ենթարկվածներ կան (Տեսանյութ) 20/09/2023 21:39 Անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան. Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ 20/09/2023 21:38 Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ 20/09/2023 21:35 Ժոզեպ Բորելը տարածաշրջան է գործուղում Տոյվո Կլաարին 20/09/2023 21:26 Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է կոմպետենտություն Ղարաբաղի հարցում, մենք դա գնահատում ենք. Ալիև 20/09/2023 21:25 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախում տիրող իրավիճակը քննարկել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ 20/09/2023 21:20 Ալիև. Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի կնքման հույս է տալիս 20/09/2023 21:19 Միջգերատեսչական քննարկումներ են ընթանում՝ Արցախի մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու շուրջ․ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 20/09/2023 21:15 Ադրբեջանցիներն ասելու են՝ «անկլավները» մերն են, Սյունիքը փորձելու են վերցնել․ Վազգեն Մանուկյանը երկիրը պաշտպանելու կոչ ուղղեց 20/09/2023 21:12 «ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը ապերախտաբար չգնահատելը չի ստվերի նրանց գործած սխրանքը»․ Զախարովան՝ Արցախում ռուս զինվորների զոհվելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը