18/01/2021 13:35
Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը։ Այն դեռ չի ստորագրվել։
Նշվում է, թե իբր, Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։
Արսեն Թորոսյանը 2018 թվականի մայիսի 12-ին էր նշանակվել ՀՀ առողջապահության նախարար։