18/01/2021 13:25
Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է. Իմքայլական պատգամավոր Արփի Դավոյան (Տեսանյութ)
Մենք լրջագույն խնդիրներ ունենք և խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ընդդիմության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո այս ու այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու, Սյունիքի անվտանգության հարցերը», - ասաց իշխանական պատգամավորը:
Դավոյանը նշեց, որ պետք է ուժեղանալ ու զինվել, բայց ոչ թանկարժեք մեքենաներով ու հարստություններով:
«Պետք է հզորանալ ու անել այն, ինչ չեն արել շատերը», - ասաց նա: